Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է հունվար-փետրվար ամիսներին եկել Հայաստան և գնացել

Ռուսաստանի և Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է հունվար-փետրվար ամիսներին եկել Հայաստան և գնացել
Պաշտոնական
17:57, 11 апрель 2022
ԱՎԿ-ն ամփոփել է հաշվետու ժամանակաշրջանում՝ հունվար-փետրվարին, սահմանահատումներն ըստ քաղաքացիության երկրի, մուտքի և ելքի։ Ըստ այդմ՝ հունվարին ՀՀ է մուտք գործել 151 989, ՀՀ-ից դուրս եկել է 157 778 մարդ, փետրվարին ՀՀ  է մուտք գործել 127 059, դուրս է եկել 128 882 մարդ։  

ՀՀ-ից  հունվար ամսին մուտքի և ելքի ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը.  մուտք՝ 74 007 մարդ, ելք՝ 68 074 մարդ։ Փետրվար ամսին ՀՀ է մուտք գործել  54 912 մարդ, ՀՀ-ից դուրս է եկել 59 864 մարդ։ ՀՀ-ից հետո  մուտքի-ելքի ցուցանիշներով երկրորդ տեղում  է ՌԴ-ն։ 
Հունվարին ՌԴ-ից ՀՀ մուտք է գործել  47 381, ՀՀ-ից ելք է ունեցել  55 125 մարդ, փետրվարին ՀՀ է մուտք գործել համեմատաբար ավելի քիչ թվով մարդ՝ 40 036, ելք է կատարել 38 548 մարդ։ 

Ուկրաինայից հունվարին ՀՀ է մուտք գործել 2 079, ելք է ունեցել 2 530, փետրվարին մուտք է գործել 1 597, ելք է ունեցել  1 603 մարդ։ 
Հարևան Վրաստանից հունվարին ՀՀ է մուտք գործել 12 543, ելք է կատարել 10 909 քաղաքացի,  իսկ ահա փետրվարին 12 573 մարդ մուտք է ունեցել, 11 574-ը՝ ելք։  

Միացյալ Նահանգներից հունվարին մուտք է գործել 1 485, ելք է ունեցել  1 930 մարդ, փետրվարին 1 242 քաղաքացի մուտք է գործել, ելք է ունեցել  1 309-ը։ 

Թուրքիայից  հունվարին 412 մարդ մուտք է գործել ՀՀ, ելք է ունեցել  393 մարդ, իսկ փետրվարին մուտք  է ունեցել  480, ելք՝ 456 մարդ։ 
ԱՎԿ-ն ամփոփել է նաև այլ երկրներից, մասնավորապես  Իրանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Ֆիլիպիններից ՀՀ կատարած մուտքերի և ելքերի ցուցանիշները։