Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսական զորքերը մուտք են գործել Ուկրաինա

Բելառուսական զորքերը մուտք են գործել Ուկրաինա
Միջազգային
16:19, 01 март 2022
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են քիչ առաջ տարածված լուրերը, որ Բելառուսը զորք է մտցրել Ուկրաինա:

«Բելառուսական զորքերը մուտք են գործել Չեռնիևի շրջան: Տեղեկությունը հաստատել է Հյուսիսային տարածքային պաշտպանական ուժերի խոսնակ Վիտալի Կիրիլովը»,- ասվում է ուկրաինական Ռադայի Twitter-ի միկրոբլոգում:

Ըստ տեղի բնակիչների՝ բելառուսական շարասյունը հատել է սահմանը տեղի ժամանակով 11:30-ին: Շարասյունը բաղկացած է 33 միավորից, որից 11-ը «Գրադ»: