Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնվել է 5 344 մարդ, մահացել՝ 6 030-ը

Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնվել է 5 344 մարդ,  մահացել՝ 6 030-ը
Հասարակություն
18:05, 11 апрель 2022
2022 թվականի հունվար-փետրվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 88.6%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 101.9%-ի համեմատ:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ շտապ  եղանակով ամփոփված  ցուցանիշներից։   

ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հունվար-փետրվարին ունեն հետևյալ պատկերը՝ ծնվել է 5 344  (մեռելածինների թիվը կազմել է 58),  մահացել է 6 030 մարդ։ Նախորդ տարի՝ 2021 թվականի նույն ժամանակաշրջանում  ծնվել էր 5 533 (մեռելածինների թվաքանակը կազմում էր 81), մահացել՝ 5 431 մարդ։