Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդիկների անհավանական արկածները Ռուսաստանում. եկել էին դիմավորելու Նոր տարին, բայց՝ հայտնվել Ուկրաինայի ռազմաճակատում

Հնդիկների անհավանական արկածները Ռուսաստանում. եկել էին դիմավորելու Նոր տարին, բայց՝ հայտնվել Ուկրաինայի ռազմաճակատում
Աշխարհ
14:21, 06 март 2024
Համացանցում է հայտնվել Հնդկաստանի յոթ քաղաքացիների տեսաուղերձը, որում նրանք հայտնում են, որ իրենց ստիպում են Ուկրաինայում կռվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Տղամարդկանց խոսքով՝ իրենք եկել են Ռուսաստան Ամանորը դիմավորելու, որից հետո էքսկուրսավարը առաջարկել է նրանց այցելել Բելառուս, սակայն չի ասել, որ դրա համար վիզա է անհրաժեշտ։ Գործակալը վերցրել է գումարն ու անհետացել։ 

Հնդկաստանի քաղաքացիներին ձերբակալել են Բելառուսի իրավապահներն ու հանձնել ռուսներին։ Սրանք էլ իրենց հերթին ստիպել են զբոսաշրջիկներին ստորագրել անհայտ փաստաթղթեր՝ բացատրելով, որ հակառակ դեպքում 10 տարով բանտ են նստելու։

Օտարերկրացիները հայտնել են, որ այդ ամենից հետո իրենց ուղարկել են պարապմունքների, իսկ հետո՝ ռազմաճակատ։ 

Ուղերձը հրապարակել է հնդկական հեռուստաընկերության լրագրողը։