Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ օդուժը պայթեցրել է Չեռնիգովը Կիևի հետ կապող կամուրջը՝ «կյանքի ճանապարհը»

ՌԴ օդուժը պայթեցրել է Չեռնիգովը Կիևի հետ կապող կամուրջը՝ «կյանքի ճանապարհը»
Աշխարհ
11:27, 23 март 2022
Չեռնիգովում մարտի 23-ի գիշերը ՌԴ օդուժն ավիառումբեր են նետել Դեսնա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամրջի վրա, որը քաղաքը կապում էր Կիևի հետ։

Սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են հրապարակել քանդված կամրջից, որը Չեռնիգովի համար դարձել էր «կյանքի ճանապարհ»: Այստեղով էին անցնում տարհանման ուղիները եւ մարդասիրական օգնություն հասցնում քաղաք։

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան, այժմ Չեռնիգովի շրջակայքն ամբողջությամբ ռմբակոծված է ՌԴ զորքերի կողմից, բնակչության կեսը լքել է քաղաքը: