Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը Ուկրաինայից և Մոլդովայից շուտ կմիանա ԵՄ-ին. «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձե

Վրաստանը Ուկրաինայից և Մոլդովայից շուտ կմիանա  ԵՄ-ին. «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձե
Տարածաշրջան
19:58, 22 декабрь 2023
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները միանշանակ կմեկնարկեն, երկիրը ԵՄ անդամ կդառնա շատ ավելի շուտ, քան Ուկրաինան և Մոլդովան․ ասել է Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն․ գրում է sputnik-georgia.ru-ն։
 
Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհել դեկտեմբերի 14-ին։ Որոշմանն աջակցել են ԵՄ բոլոր 27 երկրները։ Նույն օրը Եվրախորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ։

«Մենք վստահ ենք, որ ես կարող եմ երաշխավորել, որ ԵՄ-ին ավելի շուտ կմիանանք, քան Ուկրաինան և Մոլդովան։ Մենք բոլոր առումներով շատ առաջ ենք՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն, բոլոր ոլորտներում շատ առաջ ենք, 10 անգամ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից: Նման պայմաններում, թեև մեզ նրանցից ուշ են ստացել թեկնածուի կարգավիճակ, մենք Վստահ ենք, որ մենք ԵՄ-ին կմտնենք շատ ավելի շուտ, քան նրանք»,- ասել է Կոբախիձեն։

 
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսին Վրաստանը և ԵՄ-ն ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, որի անբաժանելի մասն է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։

2017 թվականի մարտին Եվրամիությունը վերացրել է Վրաստանի քաղաքացիների՝ վեց ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ այցերի վիզաները։