Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը ստացել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ. անդամակցության բանակցություններ կսկսեն Ուկրաինայի և Մոլդովայի հետ

Վրաստանը ստացել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ. անդամակցության բանակցություններ կսկսեն Ուկրաինայի և Մոլդովայի հետ
Միջազգային
11:21, 15 декабрь 2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Վրաստանը պաշտոնապես ստացել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։

Բացի դրանից, որոշում է կայացվել անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ։

«Եվրոպական խորհուրդը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշում է կայացրել։ Խորհուրդը Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ: ԵՄ-ն կսկսի (անդամակցության վերաբերյալ) բանակցությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ ձեռք բերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանը, և հանձնաժողովին առաջարկել է հաշվետվություն ներկայացնել մինչև մարտ՝ նման որոշում կայացնելու նպատակով: Հույսի հստակ ազդանշան նրանց ժողովուրդների և մեր մայրցամաքի համար»,- գրել է Միշելը X սոցիալական ցանցում։