Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ է շնորհել․ որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները

Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ է շնորհել․ որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները
Աշխարհ
21:34, 14 декабрь 2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X—ի իր միկրոբլոգում գրել է․


«Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները։

Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել։ Եվ ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ ձեռք բերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանը և հանձնաժողովին հրավիրել է մինչև մարտ հաշվետվություն ներկայացնել՝ նման որոշում կայացնելու նպատակով:

Հույսի հստակ ազդանշան իրենց ժողովրդի և մեր մայրցամաքի համար»,- գրել է ԵԽ նախագահը։