Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուտերեշը պատրաստ է միջնորդ լինել Ուկրաինայում հակամարտության մեջ. ՄԱԿ

Գուտերեշը պատրաստ է միջնորդ լինել Ուկրաինայում հակամարտության մեջ. ՄԱԿ
Տարածաշրջան
12:38, 27 декабрь 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում հակամարտության մեջ, եթե միայն բոլոր կողմերը դրա հետ համաձայնեն։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Գուտերեշի գրասենյակում՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի կողմից ներկայացված Կիևի նախաձեռնությունը՝ մինչև փետրվարի վերջ ՄԱԿ-ում անցկացնել «խաղաղության գագաթնաժողով»՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հնարավոր մասնակցությամբ՝ որպես միջնորդ։ 
«Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է գլխավոր քարտուղարը, նա կարող է լինել միջնորդ, եթե միայն բոլոր կողմերը ցանկանան, որ նա հանդես գա որպես միջնորդ»,- նշել են ՄԱԿ-ում։