Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նամակ հղած իսրայելցի մտավորականները միշտ Հայաստանի կողքին են եղել, կասկածում եմ, որ Իսրայելի ԱԳՆ-ն կդիմի Մոսկվային կամ Բաքվին 1in.am

Նամակ հղած իսրայելցի մտավորականները միշտ Հայաստանի կողքին են եղել, կասկածում եմ, որ Իսրայելի ԱԳՆ-ն կդիմի Մոսկվային կամ Բաքվին 1in.am
Տարածաշրջան
13:09, 18 январь 2023
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։


-Պարոն Չերնամորյան, իսրայելցի թվով 18 գիտնականներ, արվեստագետներ և լրագրողներ նախօրեին բաց նամակով դիմել էին երկրի նորանշանակ արտաքին գործերի նախարար Էլի Կոենին՝ խնդրելով դիմել Ռուսաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին արդեն մեկ ամսից ավել փակված Լաչինի միջանցքը բացելու և հասունացող հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Մեզ համար անակնկալ էր նամակը՝ հաշվի առնելով Իսրայելում առկա տրամադրությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

–Սկսենք նրանից, որ Իսրայելի մամուլը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ գերադասում էր առհասարակ լռել։ Դեկտեմբերի 12-ից ես հետևում էի թե՛ լրատվամիջոցներին, թե հեռուստաալիքներին, անգելերեն ու երբայերեն լեզվով տարածվող ինֆորմացիային, «Jerusalem post»-ին և մյուս ԶԼՄ-ներին։Այս օրերի ընթացքում միայն հունվարի 2-ին «Դավառ ռիշոն» հրապարակեց մի հոդված այդ մասին։ Ընդ որում՝ դա Իսրայելում գոյություն ունեցող միակ ինտերնետային հավելվածն է, որ անդրադարձել է նաև արցախյան 44 պատերազմին, հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ տարբեր փուլերում։Հոդվածագիրը Ուրիել Լևինն է, որին 14 տարի է, ինչ ճանաչում եմ։ Նա նաև հասարակական կազմակերպություն ունի, որը զբաղվում է ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցերով։

Ինչ վերաբերվում է կոչը հղած գիտնականներին, ապա նրանց մեծ մասը այս կամ այն չափով առնչություն ունեն Հայաստանի, հայ ժողովրդի հետ։ Ես ցանկը նայել եմ, գրեթե մեծ մասին անձամբ ճանաչում եմ՝ եբրայական համալսարանի դասախոսներ,հայկական ֆակուլտետի նախկին ղեկավար Մայքլ Սթոնը, ճանաչում եմ բոլոր պրոֆեսորներին, լրագրողներին, որոնք այս նամակը հեղինակել են։ Այսինքն՝  այն մարդիկ են, որոնք մեր հայ ժողովրդի հետ անմիջական առնչություն ունեն։ Այս ցուցակում ամենակարկառուն դեմքը «Հոլոքոսթ» ինստիտուտի, Ցեղասպանության Հանրագիտարանի ղեկավար Իսրայել Չառնին  է։ Նա շատ ծանրակշիռ գիտնական է, ամբողջ աշխարհում ցեղասպանագետների մեջ շատ լուրջ կշիռ ունի։  Ցանկում է նաև իսրայելցի հայտնի երաժիշտ Իլյա Մազիան, որը մեր բոլոր միջոցառումների ժամանակ գալիս և հայկական դուդուկ է նվագում։

-Այս բոլորին որևէ մեկը պետք է համախմբեր, ձեր կարծիքով՝ ո՞վ է այստեղ աշխատանք իրականացրել, մեր լոբբիստնե՞րը։

-Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ով է համախմբել։ Բայց քանի որ նրանք մեկը մյուսի հետ կապ ունեն, գուցե  խորհրդակցել են։ Ցանկը երբ նայում ես, մեծ մասը հրեական համալսարանի պրոֆեսորներ են, դասախոսներ։

Բայց պետք է նաև նշեմ, որ ինձ  մոտ նամակը մեծ ոգևորություն չառաջացրեց այն առումով, որ այս մարդիկ միշտ այս նամակները գրել են։ Առաջին անգամը չէ, որ նրանք նամակներն ուղարկում են Իսրայելի կառավարություն կամ վարչապետերին, Կնեսետ  կամ արտաքին գործերի նախարարություն։ 44 օրյա պատերազմի ժամանակ, Հայաստանի որևէ խնդրի դեպքում այս պրոֆեսորները միշտ հավաքվել ու նման նամակով հանդես են եկել։Ինձ համար սա անակնկալ չէ և ես սպասում էի նման նամակի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.am-ում