Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ ԱԳ նախարարները

Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ ԱԳ նախարարները
Տարածաշրջան
11:45, 20 июнь 2023
Այսօր Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակում համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։

Նիստից հետո նախատեսվում է մի շարք համատեղ փաստաթղթերի հաստատում։
ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, որն այս տարի նախագահում է կազմակերպությունը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Աղբյուր՝ azatutyun.am