Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում, կա մեկ զոհ

Պայթյուն Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում, կա մեկ զոհ
Տարածաշրջան
14:39, 24 июль 2023
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազ» գործարանում։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յաշար Իսակովը։

Նշվում է, որ մեկ մարդ մահացել է, մյուսը վիրավորվել է ձեռքից։

Շիրվան քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել Շիրվան քաղաքի Պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Դեպքի վայր են ժամանել քաղաքի դատախազության աշխատակիցները և դատաբժշկական դատախազը։