Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան չի մասնակցի Դավոսի ամենամյա ֆորումին, «հրավեր չի ստացել»

Մոսկվան չի մասնակցի Դավոսի ամենամյա ֆորումին, «հրավեր չի ստացել»
Ռուսաստան
13:56, 19 декабрь 2023
Ռուսաստանը չի մասնակցի 2024-ի հունվարի 15-ին Դավոսի 54-րդ տնտեսական ֆորումին, ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինը։

Դեսպանի խոսքով՝ կազմակերպիչներն ինչպես անցած, այնպես էլ այս տարի Մոսկվային հրավեր չեն ուղարկել։

«Սրանից Ռուսաստանը ինչ-որ բան կորցրե՞լ է», - հարցրել է Գարմոնինն, ապա ինքն էլ պատասխանել․ - «Չեմ կարծում։ Նման որոշումից միայն ինքն է կորցնում՝ ֆորումը, իսկ մենք կշարունակենք մեր խնդիրները լուծել այլ ձևաչափերով և այլ հարթակներում»։

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ:

Աղբյուր՝ azatutyun.am