Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է Ուկրաինայում ավելի քան 45 հազար ռուս զինվորի մահը

Հաստատվել է Ուկրաինայում ավելի քան 45 հազար ռուս զինվորի մահը
Ռուսաստան
13:08, 21 февраль 2024
Լրագրողները պարզել են ուկրաինական պատերազմում զոհված 45 հազար 123 ռուս զինվորների անունները, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ նշելով, որ կորուստները հաշվարկել են BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն՝ կամավորների խմբի հետ միասին։

Լրագրողները նշել են, որ մահացածների երկու երրորդը մինչ ներխուժումը բանակի հետ կապ չի ունեցել՝ կամավորներ, ժամկետային զինծառայողներ, նախկին բանտարկյալներ, ռազմական մասնավոր ընկերությունների «նորակոչիկներ»: Մոբիլիզացված 5 հազար 406 զոհվածների 80 տոկոսը մահացել է պատերազմի երկրորդ տարում։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին լրագրողները հայտնաբերել են 27 հազար 906 ռուս զինվորականների մահվան դեպքեր, ինչը 57 տոկոսով ավելին է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում հաստատված կորուստների թվից։

2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում՝ Ավդեևկայի և Դոնեցկի շրջաններում առաջխաղացման ժամանակ, հետազոտողները հաստատել են 6 հազար 614 ռուս զինվորի մահը։