Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրվ. Կովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ձգտումները չեն ավելացնի կայունությունը տարածաշրջանում. Պեսկով

Հրվ. Կովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ձգտումները չեն ավելացնի կայունությունը տարածաշրջանում. Պեսկով
Ռուսաստան
14:42, 19 март 2024
Հարավային Կովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ցանկությունը տեսանելի է «անզեն աչքով», սակայն դաշինքի փորձերը «հազիվ թե ի վիճակի լինեն ավելացնելու կայունությունը» տարածաշրջանում, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Պեսկովն այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցելությունները Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։

«ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Նաև հասկացողություն կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, հազիվ թե ի վիճակի են Կովկասում ավելացնելու կայունությունն և իրավիճակի կանխատեսելիությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Միաժամանակ Պեսկովը նշել է, որ Հարավային Կովկասի երկրներն ունեն նման շփումների «ինքնիշխան իրավունք»։ «Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, բայց մենք մտադիր ենք հիմնականում կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ»,- հավելել է Պեսկովը։