Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն այն դաշինքը չէ, որն ապահովում է խաղաղություն և կայունություն․ Պեսկով

ՆԱՏՕ-ն այն դաշինքը չէ, որն ապահովում է խաղաղություն և կայունություն․ Պեսկով
Ռուսաստան
17:12, 11 апрель 2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում։ Փոխանցում է  ՌԻԱ Նովոստի-ն։

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններում Ռուսաստանի համար նոր սպառնալիքներ կան, Պեսկովը պատասխանել է․

«Մենք բազմիցս ասել ենք, որ դաշինքն ինքնին, ավելի շուտ առճակատման վրա սրված գործիք է, դա այն դաշինքը չէ, որն ապահովում է խաղաղություն և կայունություն, և դրա հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքում»։

Ավելի վաղ բրիտանական Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են ՆԱՏՕ-ին անդամակցել արդեն այս ամռանը: