Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու հարցում

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու հարցում
Տնտեսություն
12:11, 19 октябрь 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
 
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
 
Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու, տրակտորների հավաքատեղի ստեղծելու և արտադրանքը նաև հարևան շուկաներ արտահանելու մասին։
 
Քննարկվել են նաև էներգետիկայի բնագավառում համագործակցութուն ծավալելու հնարավորությունները։