Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարը Պեկինում հանդիպել է Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի նախագահի և չինացի գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարարը Պեկինում հանդիպել է Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի նախագահի և չինացի գործարարների հետ
Տնտեսություն
20:46, 06 июнь 2023

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 6-ին Պեկինում հանդիպել է Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի և չինացի մի շարք գործարարների հետ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
CODA ասոցիացիան ծառայություններ է մատուցում չինական ձեռնարկություններին արտերկրում ներդրումներ կատարելու և բիզնես զարգացնելու ուղղությամբ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է ծավալել երկկողմ համագործակցություն՝ մեքենաշինություն, գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգետիկա, թվային տնտեսություն և այլն։


Ասոցիացիայի նախագահի հետ քննարկվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերում չինական ընկերություններ ներգրավելու, ինչպես նաև Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունները։