Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համաձայն է Իլհամ Ալիևի այն գաղափարին, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև 2024-ի նոյեմբեր։
Այս մասին Փաշինյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Դրա համար խաղաղության պայմանագրում պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքներն արձանագրել, ու եթե ես հենց հիմա չեմ ասում, որ մյուս շաբաթ ենք ստորագրելու, նշանակում է, որ այդ համաձայնությունը դեռ չի եղել»,– ասաց նա։