Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես թե, չեմ ստացել․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու չի մասնակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ ավելի վաղ մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը։

Մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր էր ստացել, և, հաշվի առնելով նաև հայ-թուրքական օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել է։

«Ռուսաստանի նախագահից հրավեր, կարծես թե, չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա այս խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, որովհետև, ակնհայտորեն, շատ կարևոր հարցեր ենք քննարկում։ Ես հույս ունեմ, որ դուք էլ եք այդպես գնահատում, որովհետև, եթե անկարևոր գնահատեիք, ձեր հարցերն ինչո՞ւ պետք է տայիք․․․բոլոր հարցերը կարևոր են»,- ասաց Փաշինյանը։