Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում. լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում. լուսանկարներ
Քաղաքականություն
17:35, 03 июнь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: