Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ
Տնտեսություն
16:21, 14 февраль 2022
Առանձին հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու գործարար միջավայրի զարգացման նոր ուղղությունները։

Գործարար միությունների հետ նախարարի հանդիպումների և Կառավարության ծրագրի ներկայացման արդյունքում որոշ գործարարների մոտ նոր նախագծերի գաղափարներ են առաջացել։
  
Նախարարի հանդիպումները գործարարների հետ՝ միտված պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը, իրականացվում են ամենամսյա պարբերականությամբ։