Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովը

Ավարտվել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովը
Քաղաքականություն
22:24, 16 декабрь 2021
Բաքվում ավարտվել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովը։  Համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք էր այցելել վրացական պատվիրակությունը՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի գլխավորությամբ։ 
Բացի եռակողմ բիզնես ֆորումին մասնակցելուց, Նաթիա Թուրնավան հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի, ինչպես նաև Թուրքիայի առևտրի նախարարի Մեհմեդ Մուշի հետ. գրում է aliq.ge-ն: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գործարար կապերի խորացումն ու ակտիվացումը, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիների զարգացումը, Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ավելացումը: 

Բաքվում Նաթիա Թուրնավան ընդգծել է, որ Վրաստանը գտնվում է արագ տնտեսական վերականգնման, երկնիշ տնտեսական աճի և կայուն մակրոտնտեսական ցուցանիշների փուլում, ինչը երկիրը դարձնում է ավելի գրավիչ՝ գործարար մարդկանց համար: