Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2024 թվականի մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ

2024 թվականի մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ
Տնտեսություն
11:51, 28 октябрь 2023
Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ կիրականացվի ուղիղ չվերթ, այն կմեկնարկի 2024 թվականի մայիսի վերջից․ այս մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
 
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում: 

Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթն, անշուշտ, կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը»,-  նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

Թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով՝  https://www.eurowings.com/de.html։