Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաթոշակի չափը 2024-ին չի ավելանա, նախատեսված է 2025-ին

Կենսաթոշակի չափը  2024-ին չի ավելանա, նախատեսված է 2025-ին
Տնտեսություն
16:05, 10 январь 2024
 Կենսաթոշակի չափը  2024 թվականին չի ավելանա,  փոփոխություն նախատեսված է 2025 թվականին: Այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2024 թվականին մենք կենսաթոշակը չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք»,-նշեց նախարարը։