Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի շարք կարևոր ապրանքների գներ ՀՀ-ում չեն բարձրանում և չեն բարձրանա. Հույս ունեմ՝ կլինեն նաև էժանացումներ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մարտի 24-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետը Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց. «Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, և գնաճի աննախադեպ փուլում է աշխարհը: Հայաստանը այս իմաստով դեռ մի բան էլ լավ վիճակում է շատուշատ երկրների համեմատ»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 2019-ին Կառավարության քաղաքականությունը, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը այն եզակի երկրներից էր, որտեղ տեղի էր ունենում սննդամթերքի գնանկում. «Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում և չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»:

«Սիրելի քաղաքացիներ, պիտի աներկբա իմանաք, որ, ինչպես նախկինում, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: