Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՇՄ փոխնախարարը ներկայացրել է օրակարգը, որով Հայաստանը պատրաստվում է հանդես գալ Եգիպտոսում կայանալիք միջազգային համաժողովին

ՇՄ փոխնախարարը ներկայացրել է օրակարգը, որով Հայաստանը պատրաստվում է հանդես գալ Եգիպտոսում կայանալիք միջազգային համաժողովին
Տնտեսություն
13:27, 30 июль 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իհաբ Նասրին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Դիսուկիին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության փոխդեսպան Մոհամեդ Սալահին և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կցորդ Մկրտիչ Կարապետյանին։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման քննարկման թեման էր 2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության շրջանակում հնարավոր համագործակցությունը։ Եգիպտոսի կառավարությունը՝ որպես նախագահող կողմ, սույն թվականի նոյեմբերի 6-18-ը Շարմ Էլ-Շեյխ քաղաքում կընդունի Կողմերի 27-րդ համաժողովը։

Եգիպտոսի կառավարությունը Կողմերի 27-րդ համաժողովի անցկացման արդյունքում միտված է նպաստել կլիմայի փոփոխությանը վերաբերող 4 թիրախային ուղղություններում խնդիրների լուծմանը՝

Մեղմում
Հարմարվողականություն
Ֆինանսավորում
Համագործակցություն

Բանակցություններից զատ` Եգիպտոսի նախագահությունը սահմանել է մի շարք թեմաներ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի լայն շրջանակին և հավակնությունների բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել օրակարգը, որով Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ներկայանալ միջազգային համաժողովին և քննարկել այդ օրակարգի շրջանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը գործընկերներին է նվիրել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի կարմիր գիրք՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների փոխգործակցության առավել խորացմանը: