Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Տնտեսություն / Հասարակություն
22:15, 13 декабрь 2022
Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. տեղեկացնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: 

Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ: