Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի պաշտոնյաները մի շարք հանդիպումների ընթացքում դիտարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները

ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի պաշտոնյաները մի շարք հանդիպումների ընթացքում դիտարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները
Տնտեսություն
12:59, 06 апрель 2023
Այս շաբաթ Հայաստանում էին գտնվում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի պաշտոնյաներ։ Պետական պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, գործարար դաշտի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում դիտարկվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատան ֆեյսբուքյան էջից։