Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդպիսի որոշում չէր կարող կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում․ Քերոբյանը՝ ՌԴ կողմից հայկական կաթնամթերքի արտահանման արգելքների մասին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Գուրգեն Արսենյանը հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին կապված՝ հայկական կաթնամթերքների Ռուսաստանի դաշնություն արտահանելու արգելքների հետ։ Նախարարը նշեց, որ հարցը պետք է բաժանել երկու մասի։ Առաջինը վերաբերում է սննդի որակին, և տեսչական մարմնի կառավարման խորհրդում այն անընդհատ քննարկվում է։ Նախարարն ասաց, որ վերջերս ընդունվել է սննդի անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում կտրուկ խստացվելու է վերահսկողությունը սննդի անվտանգության ողջ շղթայի նկատմամբ։ 

Անդրադառնալով ՌԴ կողմից արգելքին՝ նախարարը նշեց, որ իրենց կարծիքով՝ այդ որոշումը հանդիսանում է առևտրային արգելք։ «Մեր տեսակետն այն է, որ այդպիսի որոշում չէր կարող կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում։ Մենք ամեն օր քննարկումների մեջ ենք մեր գործընկերների հետ, որպեսզի հետողորմյա անենք էդ որոշումը կամ դրա մի մասը, և կարծում եմ, որ մոտ ապագայում արդյունք կունենանք», - ասաց Քերոբյանը։

Արձագանքելով Արսենյանը նկատեց, որ սննդի արդյունաբերության ոլորտը ՀՀ պաշտպանական բնագծերից մեկն է և այն արտադրողները, որոնք սնունդ արտադրելիս իրենց բաղադրությունում օգտագործում են չթույլատրված բաղադրիչներ, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր հարձակվում են մեր սահմանի կամ զինվորի վրա։ 

Ի պատասխան Քերոբյանը շեշտեց, որ Ռուսաստանի որոշումը չի նշանակում, որ մեր մոտ սնունդը վտանգավոր է։