Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի

ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Տնտեսություն
17:37, 23 июнь 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրային:

Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով մի շարք ուղղություններով ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը  և դրա ընդլայնման հեռանկարներին,  ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանը, էներգետիկ, կրթական և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Մաչեյ Չուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության համար և վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ կարևորություն ներկայացնող ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: