Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահե Հովհաննիսյանը կարևորել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները

Վահե Հովհաննիսյանը կարևորել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները
Տնտեսություն
22:33, 17 январь 2023


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
 
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ տնտեսական իրավիճակին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերին:
 
 
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:
 
 
Նախարարը նաև ընդգծել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
 
Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար»,- նշված է գրառման մեջ: