Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ԱՀ կառավարությունը տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին փոխանցել է շուրջ 1 963,5 մլն դրամ

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ԱՀ կառավարությունը տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին փոխանցել է շուրջ 1 963,5 մլն դրամ
Տնտեսություն
18:47, 09 август 2023
Ավարտվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառման շրջանակում տնտեսվարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության տրամադրման գործընթացը, որի շրջանակներում  միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 4226 տնտեսվարող սուբյեկտների փոխանցվել է 611,2 մլն դրամ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Արցախի  պետական եկամուտների կոմիտեից։ 

Ընդհանուր առմամբ, շրջափակման  սոցիալական -տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ԱՀ  կառավարության որոշումներով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել են թվով երեք միջոցառումներ, որոնց շրջանակներում տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին է փոխանցվել շուրջ 1 963,5 մլն դրամ։ Նշված գումարից 1 519,7 մլն դրամը տրամադրվել է գործատուների կողմից 4600-ից ավելի  վարձու աշխատողներին 2023թ. հունվար, փետրվար և մարտ ամիսներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով, իսկ 443,8 մլն դրամը՝ անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց։