Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ընդդեմ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ընդդեմ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
Իրավունք
12:39, 15 сентябрь 2023
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, կարգապահական գործ է բացել ընդդեմ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է Հայաստան-Խորվաթիա խաղն ուշացնելու համար։

Ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ն մեղադրում է հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, մարզադաշտում հրավառությունների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար։

Սեպտեմբերի 11-ին Հայաստան-Խորվաթիա խաղը կարճ ժամանակով ընդհատվել էր, երբ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Բաքուն հայտարարել էր, որ կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ։

Ֆուտբոլի Եվրոպայի 2024-ի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը 0:1 հաշվով զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն: