Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի դիմումները. ընտրությունների արդյունքները մնում են անփոփոխ:
Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։
Սահմանադրական դատարանի որոշումը ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: ՍԴ-ն որոշեց թողնել ուժի մեջ ԿԸՀ (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) որոշումը։ Դիլանյանը հայտարարեց, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում որոշման պահից։ Այսպիսով՝ ՍԴ-ն մերժեց «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ « Հայոց հայրենիք» կուսակցության կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման բողոքը։ «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», - ասաց Դիլանյանը:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո օրենքի ուժով 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 2-ին։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու: