Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակահարձակման դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան

Հակահարձակման դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան
Իրավունք
20:21, 08 ноябрь 2023
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հակահարձակման դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

Միևնույն ժամանակ փաստաբանը նշել է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը, փաստաբանի խոսքով, «խիստ մտահոգիչ է»։