Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսի կրակոցների միջադեպով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ․ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն զանգվածային անկարգություններին մասնակցելու գործով

Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսի կրակոցների միջադեպով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ․ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն զանգվածային անկարգություններին մասնակցելու գործով
Իրավունք
19:13, 31 июль 2023
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ դադարեցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, սակայն, որ մեկ այլ գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել, նա գտնվում է հետախուզման մեջ:

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։