Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը․ փաստաբան

Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը․ փաստաբան
Իրավունք
20:28, 30 июль 2022
Քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Խաչատրյանին ձերբակալել էին մայիսի 30-ին, դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։