Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ-ն առաջարկում է իր հաստիքացուցակը համալրել 47 հաստիքով, ինչը կնպաստի նախաքննության պատշաճ իրականացմանը. Նախագիծ

ՔԿ-ն առաջարկում է իր հաստիքացուցակը համալրել 47 հաստիքով, ինչը կնպաստի նախաքննության պատշաճ իրականացմանը. Նախագիծ
Իրավունք
16:29, 12 декабрь 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը տվյալ մարմնի կազմում և ամբողջ հաստիքներով, գործիքակազմով և գործառույթներով փոխանցվելու է Քննչական կոմիտեի համակարգ: ՀՀ քննչական կոմիտեն  առաջարկում է  ավելացնել Կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում: 

ՔԿ-ի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված նախագծից civic.am-ը տեղեկացավ, որ եթե ընդունվի նախագիծը, ապա Կոմիտեի հաստիքների թիվը կավելանա 47-ով՝ 1332-ից կդառնա 1379։ Կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել Քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ և լրացումներ նախատեսող Քննչական կոմիտեի նախագահի հրամաններ:  

Հ․ Մ․