Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարի հրամաններով աշխատանքից ազատվել են Գորիսի N զորամասի հրամանատարն ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետը. shamshyan.com

Պաշտպանության նախարարի հրամաններով աշխատանքից ազատվել են Գորիսի N զորամասի հրամանատարն ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետը. shamshyan.com
Իրավունք
21:32, 19 август 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։

ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մինասյանը։ 
Աղբյուրը ՝ shamshyan.com