Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Երևանի բնակչի դեմ. ինչ կապ ունի Զախարովայի հայտարարությունը

ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Երևանի բնակչի դեմ. ինչ կապ ունի Զախարովայի հայտարարությունը
Իրավունք
14:47, 30 январь 2024
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում Լենինգրադի բլոկադայի երեխաների հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկին Ա. Ի.-ն գերատեսչության կենտրոնական գրասենյակին հանձնարարել է քրեական գործ հարուցել փաստի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- նշել են ՔԿ-ից։

Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Երևանում տղամարդը «պղծել» է Լենինգրադի բլոկադայի երեխաների հուշարձանը։ Նա շրջել է ծաղկեպսակները ու տրորել Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ տեսանկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով այն։ Վերջինս տեսանյութում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե ապացույցներ չկան, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում է իրականացրել: «Իսկ հետաքրքի՞ր է, փաստեր կա՞ն, որ Լենինգրադում եղել է բլոկադա, և մենք Հայաստանում հուշարձան ենք կանգնեցրել այս ֆաշիստների համար և դեռ սգում ենք. ոչ մի փաստ չկա»,- ասել է նա: