Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական գործ կհարուցվի Լուգանսկի նավթաբազայի պայթյունի դեպքի առթիվ

Քրեական գործ կհարուցվի Լուգանսկի նավթաբազայի պայթյունի դեպքի առթիվ
Իրավունք
12:40, 07 март 2022
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հրահանգել է քրեական գործ հարուցել Լուգանսկի նավթաբազային հրթիռային հարված հասցնելու փաստի առթիվ։ Այդ մասին տեղեկանում ենք գերտեսչության կայքից։

«ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ուկրաինացի ազգայնականների կողմից հրթիռային հարված հասցնելու հետևանքով պայթյուն է որոտացել Լուգանսկի նավթաբազայում։ Խաղաղ բնակիչների շրջանում  զոհերի և ենթակառուցվածքի վնասների մասին ինֆորմացիան ճշտվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բաստրիկինը նաև հրահանգել է ապահովել փաստերի օպերատիվ հավաք, որպեսզի հստակեցվեն դեպքին մասնակից մարդկանց ինքնությունները։