Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Քոչարյանը խոստանում է հետաքրքիր դատական նիստեր. նրան ՔԿ են հրավիրել իրեն առնչվող քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարելու կապակցությամբ

Լևոն Քոչարյանը խոստանում է հետաքրքիր դատական նիստեր. նրան ՔԿ են հրավիրել իրեն առնչվող քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարելու կապակցությամբ
Իրավունք
18:36, 08 февраль 2024
Լևոն Քոչարյանը այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։ Պատգամավորը հայտնում է, որ փետրվարի 5-ին հայտարարվել էր նախաքննության ավարտ, և գործը պետք է ուղարկվեր դատարան, սակայն, ըստ Քոչարյանի, 24 ժամ չանցած Քննչական կոմիտեն գործը վերսկսում է։ 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Сivic.am-ին փոխանցեց, որ Լևոն Քոչարյանը կոմիտե հրավիրվել է իրեն առնչվող քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարելու կապակցությամբ։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ տարակուսանք է հայտնել, թե ինչպե՞ս կարող է փետրվարի 5-ին հայտարարվել նախաքննության ավարտ, հետո փետրվարի 6-ին վերսկսել, այսօր էլ՝ կրկին ավարտել։

Ըստ Քոչարյանի՝ 7-8 օրից գործը կգնա դատարան և կիմացվի, թե որ դատավորին է մակագրվելու գործը, նա խոստանում է հետաքրքիր նիստեր։
 
Վովա Հակոբյան