Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս

Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հաղորդագրություն տարածել Քննչական կոմիտեն:

«2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս։

Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։ Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։