Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դադարեցվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները

Դադարեցվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները
Իրավունք
12:57, 26 март 2024
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Նշենք, որ ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում։