Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Իրավունք
09:50, 18 апрель 2024
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է կիրառել տնային կալանք օրերս ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ  քաղաքացու նկատմամբ դատարանը կիրառել է նաև 7 միլիոն դրամ գրավ։