Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք

Գլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք
Իրավունք
12:59, 30 апрель 2024
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2023 թվականին վերականգնել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլար)՝ 460 անգամ ավելի, քան 2022 թվականին (2022 թվականին վերականգնվել է ընդամենը 11 մլն դրամ): 
 
Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը՝ «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ: