Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է «Երևան պարկ»-ի աշխատակացիներին՝ հավաքներին մասնակցել պարտադրելու մասին հրապարակումը

Դատախազությունն ուսումնասիրում է «Երևան պարկ»-ի աշխատակացիներին՝ հավաքներին մասնակցել պարտադրելու մասին հրապարակումը
Իրավունք
19:26, 07 май 2024
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել Արարատնյուզ լրատվականի նյութի առնչությամբ։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասացին կառույցի լրատվական վարչությունից։ 

Հիշեցնենք, որ Արարատնյուզի հրապարակման համաձայն՝ «Երևան պարկ»-ի աշխատակիցները Araratnews.am-ին ահազանգել էին, թե իրենց ստիպում են մասնակցել Բագրատ սրբազանի՝ մայիսի 9-ին նախատեսված հանրահավաքին՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից։ 

«Երևան պարկ»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանին։

Վովա Հակոբյան