Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առերևույթ չարաշահումներ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրգործ

Առերևույթ չարաշահումներ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրգործ
Իրավունք
14:56, 04 ноябрь 2021
ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համանքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

Գրությունը և կից փաստաթղթերը մարզի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի բաժին՝ դրանում նշվող հանգամանքների կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:  

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համանքի ղեկավարի կողմից ներկայացվել Է աճուրդ-վաճառքի:

Մարզպետարանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ հողամասի նկատմամբ սահմանված Է չմասնավորեցման իրավական ռեժիմ, քանի որ հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Մարզպետարանի կողմից 15.09.2021թ.-ին ուղարկվել է համապատասխան գրություն նշված պատճառով աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ:

Այդ պայմաններում, սակայն, Պտղնու համայքապետարանի կողմից աճուրդի գործընթացը շարունակվել է, և 2021 թ. հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով այն օտարվել է 42.000.000 ՀՀ դրամով:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2012 թ. փետրվարի 13-ին, Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հող:  

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժինը։