Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգության եւ կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը

Նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգության եւ կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը
Իրավունք
15:27, 14 декабрь 2021
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին ԱԱԾ-ն ձերբակալելու որոշում է կայացրել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Մանթաշյանի փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ թույլ չեն տվել ձերբակալության իրականացում եւ անձամբ են ներկայացել ԱԱԾ, որպեսզի կանխարգելեն կալանավորման ենթադրյալ հիմքերը։ 

Փաստաբանը հայտնեց, որ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգությունների մասնակցելը եւ 176-րդ հոդվածով՝ կողոպուտի մասնակցությունը։

Կոչուբաևի խոսքով՝ ձերբակալման «մոտիվը քաղաքական է եւ քրեական գործ գոյություն չունի»։ Ըստ նրա՝ Մանթաշյանին ձերբակալել են կառավարության շենքում նախորդ տարի նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ կառավարության շենքում դրոշ ծածանելու համար եւ, ամենայն հավանականությամբ, կալանավորելու փորձ կանեն։

Նախաքննություն իրականացնող ԱԱԾ-ն դեռ տեղեկատվություն չի տարածել այս առթիվ։ 

Գեղամ Ադյան